Սպորտ

ՊՍԺ-ն 100 միլիոն եվրո է առաջարկել Կվարացխելիայի համար

Խվիչա Կվարացխելիան կարող է տեղափոխվել ՊՍԺ:

Ինչպես հաղորդում է Foot Mercato-ն՝ վկայակոչելով La Gazzetta dello Sport-ը, Փարիզյան ակումբը 100 միլիոն եվրո է առաջարկել «Նապոլիին» վրացի վինգերի համար:

Կվարացխելիան ՊՍԺ-ի առաջնային տարբերակն է Կիլիան Մբապեին փոխարինելու համար, ով այս ամռանը կհեռանա թիմից:

Այնուամենայնիվ, Խվիչան անձեռնմխելի խաղացող է նեապոլցիների նախագահ Աուրելիո դե Լաուրենտիսի համար, ով պատրաստ է երկարաձգել նրա հետ պայմանագիրը՝ աշխատավարձի մինչև 5-6 միլիոն եվրո բարձրացմամբ և 150 միլիոն եվրո հրաժարագնով: Այդ պլանը իտալական ակումբը ցանկանում է իրականացնել մինչև Եվրո-2024-ը։

Կվարացխելիայի ներկայիս պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականը:

Այս մրցաշրջանում Խվիչան «Նապոլիի» կազմում անցկացրել է 44 հանդիպում, խփել 11 գոլ և կատարել 9 գոլային փոխանցում բոլոր մրցաշարերում: