Սպորտ

Պաշտոնական. Պիոլին հեռանում է «Միլանից»

Ստեֆանո Պիոլին հեռանում է «Միլանի» գլխավոր մարզչի պաշտոնից:

Ակումբը պաշտոնապես հայտարարել է, որ չի շարունակի համագործակցությունը 58-ամյա մասնագետի հետ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո: Մարզիչը «Միլանը» գլխավորել է 2019 թվականի հոկտեմբերից։

««Միլանը» ցանկանում է շնորհակալություն հայտնել Ստեֆանո Պիոլիին և նրա բոլոր օգնականներին՝ այս հինգ տարիների ընթացքում թիմը ղեկավարելու, սկուդետտոն նվաճելու և «Միլանին» եվրոպական ամենակարևոր մրցաշարերին վերադարձնելու համար:

«Ստեֆանոն իր պրոֆեսիոնալիզմով և մարդասիրությամբ կարողացավ ուժեղացնել «Միլանը» և կյանքի կոչեց ակումբի հիմնարար արժեքները աշխատանքի առաջին իսկ օրվանից», – ասված է ակումբի տարածած հաղորդագրության մեջ:

Ստեֆանո Պիոլին շնորհակալություն է հայտնում «Միլանին» այս փառահեղ ակումբի պատմության մի մասը դառնալու հնարավորության համար և իր խորին երախտագիտությունն է հայտնում սեփականատերերին, մենեջերներին, թիմին, անձնակազմին և բոլոր աշխատակիցներին՝ աջակցության և բարձր պրոֆեսիոնալիզմի համար:

Մարզիչը հատուկ խոսքեր է ուղղում բազմաթիվ երկրպագուների, ովքեր տարիներ շարունակ աջակցել են «Միլանին»՝ ցուցաբերելով անվերապահ սեր․ ասված է մարզչի հաղորդագրության մեջ: