Տիագո Մոտան կդառնա «Յուվենտուսի» նոր գլխավոր մարզիչը:
Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով՝ կողմերը կնքել են գործարքը և շուտով դրա մասին պաշտոնապես կհայտարարեն:
41-ամյա մասնագետի հետ պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսը:
«Բոլոնիան» այսօր պաշտոնապես հայտարարել է իտալացու՝ գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին:
«Այսօր առավոտյան Տիագո Մոտան ակումբին հայտնել է պայմանագիրը չերկարաձգելու մտադրության մասին: Այս որոշումն ի գիտություն ընդունելով՝ ակումբը շնորհակալություն է հայտնում մարզչին կատարած ակնառու աշխատանքի համար և հաջողություն մաղթում հետագա կարիերայում», – ասվում է ակումբի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ: