Տոնի Կրոսը խոսել է ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին։
Մադրիդի «Ռեալի» և Գերմանիայի հավաքականի կիսապաշտպանը Եվրոպայի առաջնությունից հետո կավարտի պրոֆեսիոնալ կարիերան:
«Որպես Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ, իմ ներկայացման օրը փոխեց իմ կյանքը։ Իմ կյանքը՝ որպես ֆուտբոլիստի, բայց, հատկապես, որպես մարդու։ Դա եղավ նոր գլուխ մեծագույն ակումբի կազմում։
10 տարի անց՝ մրցաշրջանի ավարտին, այս գլուխն ավարտվում է։ Ես երբեք չեմ մոռանա այս աներևակայելի հաջող ժամանակահատվածը: Ես հատկապես կցանկանայի շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, որոնք ինձ ընդունեցին բաց սրտով և վստահեցին ինձ: Բայց հատկապես կցանկանայի շնորհակալություն հայտնել ձեզ, սիրելի մադրիդիստներ, ձեր սիրո համար՝ առաջինից մինչև վերջին օրը:
Ֆուտբոլիստի կարիերաս կավարտվի այս ամռանը՝ Եվրոպայի առաջնությունից հետո։ Ինչպես միշտ ասել եմ, «Ռեալը» եղել է և կմնա իմ վերջին ակումբը։ Ես երջանիկ և հպարտ եմ և կարծում եմ, որ ճիշտ ժամանակն եմ ընտրել իմ որոշման համար, և կարող եմ այն ինքնուրույն կայացնել: Իմ նպատակը միշտ եղել է կարիերաս ավարտել հնարավորություններիս գագաթնակետին։
Այսուհետև ես միայն մեկ հիմնական միտք ունեմ. առաջ Չեմպիոնների լիգայի 15-րդ գավաթի համար: Հալա, Մադրիդ»,- գրել է Կրոսը։