Սպորտ

Սպերցյանը կարող է փոխարինել Ռոյսին. Transfermarkt

Դորտմունդի «Բորուսիան» դիտարկում է Հայաստանի հավաքականի և «Կրասնոդարի» ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանի տրանսֆերի հնարավորությունը. հայտնում է Transfermarkt պորտալը:

Աղբյուրի տեղեկություններով՝ գերմանական ակումբը Հայաստանի հավաքականի կիսապաշտպանին փոխարինող է տեսնում մրցաշրջանի ավարտից հետո հեռացող Մարկ Ռոյսին: Transfermarkt-ի համաձայն՝ 23-ամյա Սպերցյանի արժեքը կազմում է 18 միլիոն եվրո:

Սպերցյանը «Կրասնոդարի» սան է։ Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը մասնակցել է 32 հանդիպման, դարձել 11 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: Հայաստանի հավաքականի կազմում Սպերցյանը մասնակցել է 25 խաղի, 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ է դարձել: