ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն 250 հոգու համար հրաժեշտի ընթրիք է կազմակերպել Փարիզի կենտրոնում՝ ակումբից հեռանալու կապակցությամբ, հաղորդում Է Le Parisien-ը:
Հրավիրվածների թվում է եղել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
2024 թվականի ամռանը 25-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը լրանում է փարիզյան ակումբի հետ, և նա ազատ գործակալի կարգավիճակով կմիանա Մադրիդի «Ռեալին»: Մբապեն «սերուցքայինների» հետ կկնքի 5 տարվա պայմանագիր: Հարձակվողը «Ռեալում» տարեկան կստանա 15 միլիոն եվրո, ինչը պակաս է ՊՍԺ-ում ստացած աշխատավարձից: Ընդ որում, ֆուտբոլիստին 150 մլն եվրո պայմանագրային բոնուս է սպասվում: Ֆրանսիացու տրանսֆերի մասին պաշտոնական հայտարարությունը կհրապարակվի հունիսին: