Իսպանական հեղինակավոր «Marca» պարբերականը հայտնում է, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչում Մադրիդի «Ռեալի» դարպասը կպաշտպանի Տիբո Կուրտուան։
Աղբյուրը հայտնում է, որ Լա Լիգայի վերջին տուրի «Բետիսի» հետ (մայիսի 25-ին) և Չեմպիոնների լիգայի եզրափակչում Դորտմունդի «Բորուսիայի» հետ (հունիսի 1-ին) խաղում դարպասը կպաշտպանի Տիբո Կուրտուան:
Մադրիդի «Ռեալի» ուկրաինացի դարպասապահ Անդրեյ Լունինը, ինչպես նաև իսպանացի Կեպա Արիսաբալագան չեն մասնակցի մրցաշրջանի վերջին խաղերին: Նշվում է, որ «Վիլյառեալի» հետ խաղում (4:4) Լունինը, չնայած բաց թողած 4 գոլերին, լավ մակարդակ է ցուցադրել, սակայն դա չի ազդի Կարլո Անչելոտիի՝ եզրափակչում դարպասապահ ընտրելու որոշման վրա: