Սպորտ

«Մրցաշարը կրելու է շարունակական բնույթ՝ ընդլայնվելու հեռանկարով»․ Տիգրան Ավինյան

Պատանիների և երիտասարդների շրջանում սպորտն ավելի մասսայականացնելու և առողջ ապրելակերպը խրախուսելու նպատակով անցկացրեցինք «Երևանի քաղաքապետի գավաթ» միջազգային մրցաշարը, հայտնում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ 

«Մայրաքաղաքի «Դինամո» մարզադահլիճում կայացած թենիսի մրցումներով ամփոփեցինք միջազգային մրցաշարը: Ավելի մեծ ներգրավվածություն ապահովելու համար այս անգամ շեշտը դրել էինք հատկապես թիմային մարզաձևերի վրա. բասկետբոլ, վոլեյբոլ, բադմինթոն, սեղանի թենիս: Մրցաշարին մասնակցել են Հայաստանի, Իտալիայի, ԱՄԷ-ի, Վրաստանի, Բելառուսի, Ռուսաստանի մարզիկները:

Միջազգային ֆեդերացիաների հետ համագործակցությամբ կազմակերպված մրցաշարը կրելու է շարունակական բնույթ՝ ընդլայնվելու հեռանկարով: Շնորհակալություն եմ հայտնում մասնակից բոլոր երկրների ներկայացուցիչներին, շնորհավորում հաղթողներին և մրցանակակիրներին, մաղթում մարզական նոր նվաճումներ»,- նշել է քաղաքապետը: