Սպորտ

«Ինձ դա դուր չի գալիս, ես միշտ ձգտում եմ միասնության». Չավի

«Ինձ դա դուր չի գալիս, ես միշտ ձգտում եմ միասնության». Չավի

Չավիին դուր չի եկել Ժոան Լապորտայի Մասին վանկարկումները «Բարսայի» երկրպագուների կողմից:

«Բլաուգրանայի» գլխավոր մարզիչը այս մասին խոսել է Լա Լիգայի «Ռայո Վալեկանոյի» հետ խաղից հետո:

Հաղորդվում էր, որ «Բարսելոնայի» նախագահը որոշել է մրցաշրջանի ավարտից հետո դադարեցնել համագործակցությունը գլխավոր մարզչի հետ ակումբում տնտեսական իրավիճակի մասին նրա հայտարարություններից հետո, չնայած, որ ապրիլի 25-ին ղեկավարը հայտարարել էր, որ Չավին մնում է: Ակումբը պետք է 20 միլիոն եվրո փոխհատուցում վճարի, եթե Չավին և նրա շտաբը հեռացվեն աշխատանքից։

«Ինձ դուր չի գալիս, երբ ակումբի ներկայացուցչին սուլում են կամ նրա մասին ինչ-որ վատ բան են երգում․ դա տհաճ է։ Ես շնորհակալ եմ երկրպագուներին, որոնք իմ մասին երգեր են երգում, վանկարկում իմ անունը։ Ես միշտ հարգանք եմ վայելել տրիբունաների կողմից և շատ շնորհակալ եմ նրանց դրա համար»։

«Չավի՝ այո, Լապորտա՝ ոչ» վանկարկումների մասին Չավին ասել է.

«Ինձ դա դուր չի գալիս։ Դա այն չէ, ինչ ես փնտրում եմ: Ես միշտ ձգտում եմ միասնության, կոնսենսուսի և փոխգործակցության, ուստի դա ինձ դուր չեկավ: Չեմ սիրում, երբ ինչ-որ մեկի վրա հարձակվում են, դա տհաճ է։ Ուզում եմ, որ բոլորը երջանիկ լինեն։ Նրանք վանկարկում են իմ անունը, և ես հարգանք եմ զգում, բայց ահա այդ երգերն ինձ դուր չեն եկել», - ասել է Չավին։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական