Սպորտ

«Բայերը» Գերմանիայի առաջնության ռեկորդ է սահմանել

Լևերկուզենի «Բայերը» դարձել է Բունդեսլիգայի պատմության մեջ առաջին ակումբը, որն առաջնությունն ավարտել է առանց պարտության։

Գերմանիայի առաջնության եզրափակիչ տուրի խաղում «Բայերը» 2:1 հաշվով հաղթել է «Աուգսբուրգին»: 

«Բայերը» դարձել է Գերմանիայի չեմպիոն։ Մրցաշարում երկրորդ տեղն է զբաղեցրել «Շտուտգարտը»։ «Բավարիան» մրցաշրջանն ավարտել է երրորդ տեղում։