Սպորտ

«Մանչեսթեր Սիթին» 6 տարվա մեջ առաջին անգամ հյուրընկալվելիս հաղթում է «Տոտենհեմին»

«Մանչեսթեր Սիթին» 6 տարվա մեջ առաջին անգամ հյուրընկալվելիս հաղթել է «Տոտենհեմին» (2:0): Լոնդոնում կայացած նախորդ 4 խաղերում «քաղաքայինները» չոր հաշվով պարտություններ են կրել (0:1, 0:1, 0:2, 0:2)։

2018 թվականի ապրիլին «Ման. Սիթին» արտագնա խաղում 3:1 հաշվով հաղթել է «Տոտենհեմին»: