Սպորտ

Թոմաս Տուխելը կարող է ևս մեկ մրցաշրջան մնալ «Բավարիայում»

Երկուշաբթի օրը մյունխենյան ակումբի դիտորդական խորհուրդը նիստ է անցկացրել՝ քննարկելու նոր մարզիչ գտնելու հետագա քայլերը:

«Բավարիան» դիտարկում է Թոմաս Տուխելի հետ համագործակցությունը շարունակելու հնարավորությունը, լրջորեն ուսումնասիրվում է նաև Ռոբերտո Դե Ձերբիի հրավերի տարբերակը:

Հանս-Դիտեր Ֆլիկի վերադարձն արդեն բացառվում է, հայտնում է Bild-ի լրագրող Քրիստիան Ֆալկը: