Սպորտ

Սաուդյան ակումբները այս ամառ ևս նախատեսում են խոշոր տրանսֆերներ իրականացնել

Կազեմիրոն կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայի առաջնությունում:

The Telegraph - ի տեղեկություններով՝ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպանի ներկայացուցիչները բանակցություններ են վարել Սաուդյան լիգայի մի քանի ակումբների հետ: Նշվում է, որ բրազիլացու հետ պայմանագրի կնքնմանը այս ամռանը առավել մոտ է «Ալ Նասրը»: Ընդ որում, «Մանչեսթեր Յունայթեդը» չի պնդում Կազեմիրոյի հեռանալու հարցում, սակայն պատրաստ է վաճառել ֆուտբոլիստին և ցանկանում է, որ գործարքը կայանա ամառային տրանսֆերային պատուհանի սկզբում:

Հաղորդվում է նաև, որ սաուդցիները հետաքրքրված են Բրուն Ֆերնանդեշով, սակայն այս ամռանը նրա տրանսֆերը քիչ հավանական է:

Ընդհանուր առմամբ, առաջիկա ամռանը Սաուդյան Արաբիայի ակումբները նախատեսում են կատարել մոտ 10 նշանակալի տրանսֆերներ. այն խաղացողների թվում, որոնցում առավել հետաքրքրված է լիգան, նշվում են Ալիսոնը, Էդերսոնը, Մոհամեդ Սալահը և Քևին Դե Բրույնեն: