Սպորտ

«Լիվերպուլը» «Աստոն Վիլայի» հետ խաղում ձեռքից բաց է թողնում հաղթանակը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Անգլիական Պրեմիեր լիգայի 37-րդ տուրում «Ասթոն Վիլան» տանը ընդունել է «Լիվերպուլին»։ Հանդիպումն ընթացել է դրամատիկ պայքարում և ավարտվել խոշոր՝ 3-3 հաշվով։ 

«Լիվերպուլը» երկրորդ րոպեին առաջ է անցել հաշվի մեջ «Աստոն Վիլայի» դարպասապահ Էմիլիանո Մարտինեսի ինքնագոլի շնորհիվ։ 12-րդ րոպեին տանտերերի կիսապաշտպան Յուրի Տիլեմանսը հավասարեցրել է հաշիվը։ 23-րդ րոպեին Կոդի Գակպոն կրկին առաջ է մղել հաշվի մեջ: «Լիվերպուլի» երրորդ գոլը գրանցվել է 48-րդ րոպեին։ Գոլի հեղինակ է դարձել պաշտպան Ջարել Քուանսահը:

Հանդիպման հերոս է դարձել «Ասթոն Վիլայի» 20-ամյա կոլումբացի հարձակվող Ջոն Դուրանը, որը փոխարինման է դուրս եկել 79-րդ րոպեին և 85-րդ ու 88-րդ րոպեներին երկու գոլ հեղինակել` իր թիմին փրկելով պարտությունից։

Այս խաղից հետո «Լիվերպուլը» վաստակել է 79 միավոր և մրցաշարային աղյուսակի երրորդ տեղում է: «Աստոն Վիլան» ունի 68 միավոր և չորրորդ տեղում է։