Սպորտ

«Ես շատ հպարտ եմ նրանցով». Ալոնսոն՝ «Բայերի» ֆուտբոլիստների մասին

Լևերկուզենցիների գլխավոր մարզիչը խոսել է Բունդեսլիգայում հյուրընկալվելիս «Բոխումի» ջախջախիչ հաշվով հաղթանակից հետո: «Բայերի» անպարտելի շարքը շարունակվում է արդեն 50 հանդիպում:

«Խաղը փոխվեց կարմիր քարտից հետո (15-րդ րոպեին հեռացվեց «Բոխումի» պաշտպան Ֆելիքս Պասլակը): Չնայած առաջին 15 րոպեներին տեսանք, որ «Բոխումը» հեշտ մրցակից չէ։ Հեշտ չէր, և մենք գոհ ենք արդյունքից։

Լևերկուզենում մրցանակի հանձնումը չափազանց յուրահատուկ իրադարձություն կլինի։ Ֆուտբոլիստները ամբողջ մրցաշրջանում խաղում էին հսկայական կենտրոնացվածությամբ, և ես շատ հպարտ եմ նրանցով», - ասել է Ալոնսոն: