Սպորտ

«Արարատ-Արմենիան»` Հայաստանի գավաթակիր

Մայիսի 12-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացել է Հայաստանի գավաթի 2023/24 խաղարկության եզրափակիչ «Արարատ-Արմենիա»-«Ուրարտու» հանդիպումը:

Հանդիպման հաշիվը 31-րդ րոպեին բացել է «Ուրարտուն», գոլի հեղինակ է դարձել Միքայել Միրզոյանը: Րոպեներ անց՝ հանդիպման 37-րդ րոպեին, Ալեքսիս Ռոդրիգեսը վերականգնել է հաշվի հավասարությունը: Թիմերն ընդմիջման են գնացել 1-1 հաշվով:

Երկրորդ խաղակեսն անցել է թեժ, սակայն գոլազուրկ պայքարում՝ հանդիպումը տեղափոխելով լրացուցիչ ժամանակ: Լրացուցիչ ժամանակում ևս գոլեր չեն գրանցվել, և հանդիպման ելքը վճռվել է հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարի արդյունքում, որտեղ ավելի դիպուկ էին «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստները՝ 5:3:  Այսպիսով՝ «Արարատ-Արմենիան» նվաճել է իր առաջին գավաթը: