Սպորտ

«Բայերը» կամային ոչ-ոքիի հասավ և դուրս եկավ ԵԼ-ի եզրափակիչ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ պատասխան խաղում Լևերկուզենի «Բայերը» տանը ընդունել է Հռոմի «Ռոմային»։ Առաց անցնելով նշենք, որ «Ռոման» խաղի ընթացքում 2 գնդակի առավելություն է ունեցել, սակայն այն խաղի վերջնամասում չի կարողացել պահպանել։ 

Հանդիպման ընթացքում «Ռոման» Լեանդրո Պարեդեսի դիպուկ իրացրացրած երկու 11-մետրանոց հարցածի շնորհիվ հաղթելուց է եղել 2:0 հաշվով, սակայն 82-րդ րոպեին հյուրերի պաշտպան Ջանլուկա Մանչինին դարձել է ինքնագոլի հեղինակ։ 90+7-րդ րոպեին էլ տանտերերից աչքի է ընկել Յոսիպ Ստանիշիչը։

Հիշեցնենք, որ թիմերի միջև տեղի ունեցած առաջին խաղում «Բայերը» Հռոմում 2-0 հաշվով հաղթել էր «Ռոմային»։ «Բայերը» եզրափակիչում կմրցի «Ատալանտայի» հետ

Եվրոպա լիգայի 2023/24 մրցաշրջանի եզրափակիչը կկայանա մայիսի 22-ին Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում։