Սպորտ

Գերմանական թիմերը 22 տարի անց դուրս են գալիս ՉԼ-ի և ԵԼ-ի եզրափակիչներ

«Բայերը» դուրս եկավ Եվրոպա լիգայի եզրափակիչ՝ հաղթելով «Ռոմային» կիսաեզրափակիչի երկու խաղերի արդյունքում։

Այսպիսով, գերմանական ակումբները մեկ մրցաշրջանում 6-րդ անգամ կմասնակցեն Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի գավաթի եզրափակիչներին:

Վերջին անգամ նման բան տեղի է ունեցել 2001/02 մրցաշրջանում, երբ «Բայերը» դուրս եկավ ՉԼ-ի եզրափակիչ, իսկ Դորտմունդի «Բորուսիան»՝ ՈՒԵՖԱ - ի գավաթի եզրափակիչ։

Ընթացիկ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի վճռորոշ խաղում «Բորուսիան» կմրցի «Ռեալի» հետ, իսկ «Բայերը» Եվրոպա լիագայի եզրափակիչում կմրցի «Ատալանտայի» հետ: