Մյունխենի «Բավարիայի» մարոկկացի պաշտպան Նուսայր Մազրաուին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի վերջին րոպեներին «Ռեալի» դարպասին խփած գնդակից առաջ խաղից դուրս վիճակում չի եղել: Այս մասին է վկայում beIN Sports սպորտային ալիքի կողմից ստեղծված խաղից դուրս դիրքի գրաֆիկական պատկերը:
Հիշեցնենք, որ հանդիպման վերջնամասում Յոզուա Կիմիխի երկար փոխանցումից հետո «Բավարիայի» պաշտպան Մատեյս դե Լիխտը գրավել էր մադրիդյան ակումբի դարպասը: Սակայն մրցավար Շիմոն Մարչինյակը, չսպասելով դրվագի ավարտին, սուլել էր՝ գրանցելով խաղից դուրս վիճակ: