Կիլիան Մբապեն խոսել է ՊՍԺ-ի՝ Չեմպիոնների լիգայից դուրս մնալուց հետո:
Երկու խաղերի արդյունքում փարիզցիները զիջեցին Դորտմունդի «Բորուսիային»։ Եվ Չեմպիոնների լիգայից դուրս մնացին կիսաեզրափակչի փուլում։
Ի՞նչը չբավականացրեց «ՊՍԺ» - ին:
- Պետք է գոլ խփել։ Մենք պահեր ունեինք, բայց երբ դու դրանք չես իրացնում, երբ երկու տուգանային հարվածներում էլ արդյունավետ չես գործում, դժվար է անցնել հաջորդ փուլ։
Բայց հիմա պետք չէ չափազանցնել։ Այս թիմը շատ բան տվեց և փորձեց հպարտություն պարգևել բոլոր երկրպագուներին։ Դա բավարար չէր: Պետք է սկսել այն ամենից, ինչ մենք արդեն արել ենք և շարունակել աշխատանքը, քանի որ առջևում մեզ սպասում է Ֆրանսիայի գավաթի եզրափակիչը, մայիսի 25-ին։
Պետք չէ մրցաշրջանն ավարտված համարել։ Ֆրանսիայի գավաթը կարևոր նպատակ է։
Ի՞նչպես եք գնահատում Չեմպիոնների լիգայի այս խաղարկությունը ՊՍԺ-ի համար:
- Եթե ամփոփենք, ապա ամեն ինչ այնքան էլ վատ չէ՝ հաշվի առնելով, որ մենք նոր նախագիծ ունենք երիտասարդ խաղացողների հետ։
Մենք «ՊՍԺ»-ում միշտ ցանկանում ենք հաղթել։ Հիմա տխուր ենք: Եվս մեկ անգամ ասեմ՝ պետք է նվաճել Ֆրանսիայի գավաթը, իսկ դրանից հետո արդեն կամփոփենք արդյունքները: