Սպորտ

«Բորուսիան» կրկին հաղթում է ՉԼ-ի եզրափակիչում է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի պատասխան խաղում ՊՍԺ-ն տանը ընդունել է Դորտմունդի «Բորուսիային»։ Գերմանական ակումբը արտագնա խաղում ևս հաղթել է 1։0 հաշվով։ Հանդիպման միակ գոլը 50-րդ րոպեին խփել է Մաթս Հումելսը։

Այսպիսով՝ գերմանական ակումբը ընդհանուր դիմակայությունում հաղթել է 2-0 հաշվով դուրս եկել Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։ Եզրափակչի երկրորդ մասնակիցը կորոշվի այսօր՝ մայիսի 8-ին. միմյանց դեմ կմրցեն «Ռեալը» և «Բավարիան»։