Սպորտ

«Երևան օփեն» մարմնամարզության միջազգային մրցաշարում Հայաստանի թիմը 2-րդն է (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Մայրաքաղաքում արդեն երկրորդ անգամ անցկացվող «Երևան օփեն» մարմնամարզության միջազգային մրցաշարին մասնակցության հայտ էր ներկայացրել 7 երկիր՝ Հայաստանը, Ռուսաստանը, Վրաստանը,  Ղազախստանը, Ուզբեկստանը, Բելառուսն ու Իրանը:

Եզրափակիչ փուլում թիմային հաշվարկով առաջին տեղն զբաղեցրել է Ռուսաստանը, երկրորդ տեղը՝ Հայաստանը և երրորդ տեղը՝ Ուզբեկստանը: Հաղթողներին հանձնվել են մեդալներ, գավաթներ ու պատվոգրեր: