Սպորտ

Երևանում անցկացվող իսպանական եզրափակչում «Պալման» հաղթեց «Բարսելոնային»

Երևանում՝ Կարեն դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, տեղի ունեցավ ֆուտզալի Չեմպիոնների լիգայիեզրափակիչը, որում ուժերը չափեցին «Պալման» և «Բարսելոնան»։  

Մալյորկայի «Պալման», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականի դարպասապահ Լուան Մյուլլերը, 5։1 հաշվով հաղթեց «Բարսելոնային» և երկրորդ տարին անընդմեջ հռչակվեց Չեմպիոնների լիգայի գավաթակիր։