«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը պատմել է, որ լուծել է «կարմիրների» հարձակվող Մոհամեդ Սալահի հետ կոնֆլիկտը։ Հիշեցնենք, որ այն տեղի էր ունեցել Անգլիայի Պրեմիեր լիգայի 35-րդ տուրի «Վեսթ Հեմի» հետ խաղի ժամանակ (2:2):
«Իրավիճակն ամբողջությամբ հարթված է։ Ամեն ինչ կարգին է: Մենք վաղուց ենք ճանաչում միմյանց և շատ ենք հարգում միմյանց: Այնքան, որ կարող ենք դրանով զբաղվել՝ անկախ նրանից, թե ինչ են ասում մեր շրջապատում բոլորը: Եթե մենք հաղթեինք ու գոլ խփեինք, նման իրավիճակ չէր լինի, քանի որ Սալահը պահեստայինների նստարանին չէր լինի», - Կլոպի խոսքը մեջբերում է Sky Sports-ը։
Հիշեցնենք, որ «Վեստ Հեմի» հետ խաղի վերջնամասում Սալահը լեզվակռվի մեջ է մտել Կլոպի հետ՝ պատրաստվելով փոխարինման դուրս գալ: