Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում Լևերկուզենի «Բայերը» հյուրընկալվելիս մրցել է «Ռոմայի» դեմ։ Լևերկուզենյան ակումբը իր անպարտելի շարքը շարունակում է՝ այս անգամ էլ հաղթելով «Ռոմային»՝ 2-0։
Չավի Ալոնսոյի թիմի կազմից աչքի են ընկել Ֆլորիան Վիրցն ու Ռոբերտ Անդրիխը։
Նշենք, որ լևերկուզենյան ակումբն ընթացիկ մրցաշրջանում անցկացրած բոլոր 47 խաղերում դեռ պարտություն չի կրել։