Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում Դորտմունդի «Բորուսիան» տանը մրցել է ՊՍԺ-ի դեմ։ Համառ պայքարում անցած խաղում տան տերերը հաղթել են նվազագույն հաշվով՝ 1-0։
Հանդիպման միակ գոլի հեղինակ է դարձել Նիկլաս Ֆյուկրուգը։
Նշենք, որ դիմակայության պատասխան խաղը կկայանա մայիսի 7-ին։