Դանիելե Դե Ռոսին «Ռոմա»-«Բայեր» խաղից առաջ կիսվել է իր տեսակետով:
Այսօր թիմերը կհանդիպեն Եվրոպա լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում: Նշենք, որ գերմանական ակումբի անպարտելի շարքը կազմում է 46 հանդիպում․
«Մենք ոգևորված և ուրախ ենք, որ կարող ենք ևս մեկ անմոռանալի երեկո անցկացնել մեր երկրպագուների հետ:
Կան անհանգստություններ, թե ինչպես է խաղում «Բայերը»: Նրանք հետաքրքիր խաղացողներ ունեն, և ես մեծ հարգանքով եմ վերաբերվում նրանց մարզչին՝ Խաբի Ալոնսոյին:
Բայց իմ «Ռոման» հավատում է հաջողությանը և պայքարելու է»,- ասել է «Ռոմայի» գլխավոր մարզիչ Դանիելե դե Ռոսին: