Սպորտ

Խուլեն Լոպետեգին չի գլխավորի «Միլանը»

Իսպանացի մասնագետը ֆավորիտ էր «ռոսոներիների» գլխավոր մարզչի պաշտոնում. նրա թեկնածությունը հաստատել է ակումբի սեփականատեր Ջերի Կարդինալեն: Կողմերը քննարկել են 3 տարվա պայմանագիր կնքելու տարբերակը։

Սակայն, ըստ La Gazzetta dello Sport-ի, միլանցիները երկրպագուների բողոքներից հետո հրաժարվել են Լոպետեգիի հրավերից: «Nopetegui» կոչվող խնդրագիրը 48 ժամվա ընթացքում ստորագրել է ավելի քան 10 հազար մարդ։