Սպորտ

Լիլիթ Մկրտչյանը իրավունք է ստացել մասնակցել կանանց աշխարհի գավաթին

Հունաստանի Հռոդոս կղզում ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց 24-րդ անհատական առաջնությունը: Լիլիթ Մկրտչյանը 10 հնարավորից վաստակել է 7.5 միավոր և կիսել է 2-9-րդ հորիզոնականները: Լրացուցիչ ցուցանիշներով Լիլիթը զբաղեցրել է 9-րդ հորիզոնականը:

Հատկանշական է, որ հայ շախմատիստուհին նաև իրավունք է ստացել մասնակցելու կանանց աշխարհի գավաթին:
Նշենք, որ Էլինա Դանիելյանը վաստակել է 6.5 միավոր, Սուսաննա Գաբոյանը՝ 5.5 միավոր, Մարիամ Մկրտչյանը՝ 4.5 միավոր: