«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 22-ակի չեմպիոն, աշխարհի նախկին առաջին ռակետ, 37-ամյա իսպանացի թենիսիստ Ռաֆայել ՆադալըՄադրիդում «Մասթերսի» շարքի 1/8 եզրափակիչում չեխ Իրժի Լեգեչկայի հետ խաղից առաջ խոսել է իր մարզավիճակի մասին․
«Երեք շաբաթ առաջ ես զիջում էի իմ ակադեմիայի բոլոր տղաներին։ Իսկ հիմա ես կրկին մրցում եմ ATP մրցաշարի մասնակիցերի հետ և հաղթում եմ հանդիպումները: Ես կզարմանամ, եթե կարողանամ հաղթել Լեյչկային։ Նրա հարվածն ավելի ուժեղ է, քան դե Մինորինը, - ասել է Նադալը մամուլի ասուլիսի ժամանակ։
Հիշեցնենք, որ 1/16 եզրափակիչում Նադալը հաղթել էր արգենտինացի Պեդրո Կաչինին։ 6:1, 6:7 (5:7), 6:3։ Մրցաշարի գործող չեմպիոնը աշխարհի երրորդ ռակետ Կարլոս Ալկարասն է Իսպանիայից: