Մադրիդի «Ռեալը» համաձայնեցրել է ֆրանսիական ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Կիլիան Մբապեի հետ պայմանագրի կետերը։ Ըստ պայմանագրի՝ ֆրանսիացի ֆուտբոլիստը չպետք է մասնակցի Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերին։ Այս մասին հայտնում է AS-ը։
«Ռեալն» արդեն տեղեկացրել է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիային, որ Մբապեին թույլ չի տա ներկա գտնվել խաղերին, քանի որ օլիմպիադային չմասնակցելը վերաբերում է թիմի բոլոր ֆուտբոլիստներին։
Ինչպես հայտնում են լրատվամիջոցները, հարձակվողը որոշել է ամռանը տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»՝ ֆրանսիական ակումբի հետ պայմանագրի ավարտից հետո։ Մբապեի գործող պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը:
Մբապեն ՊՍԺ-ում հանդես է գալիս 2017 թվականից։ Նախկինում նա պաշտպանել է «Մոնակոյի» գույները։ Այս մրցաշրջանում հարձակվողը ֆրանսիական Լիգա 1-ում ՊՍԺ-ի կազմում անցկացրած 28 խաղում խփել է 26 գոլ: