Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի պատասխան խաղում «Ատալանտան» տանը «Ֆիորենտինային» հաղթում է խոշոր հաշվով և դուրս է գալիս եզրափակիչ։
Ջան Պիերո Գասպերինիի թիմից գոլի հեղինակներ են դարձել Տյոն Կոպմեյներսը, Ջանլուկա Սկամական, Ադեմոլա Լուկմանը և Մարիո Պաշալիչը։ Հյուրերի կազմից միակ գոլի հեղինակ է դարձել Լուկաս Մարտինեսը։
Նշենք, որ դիմակայության առաջին խաղում Ֆլորենցիան ներկայացնող ակումբը հաղթել էր 1-0 հաշվով։
Այսպիսով Գասպարինիի գլխավորած թիմը եվրագավաթային հաջողությունից հետո, հիմա էլ դուրս է գալիս Իտալիայի գավթի եզրափակիչ, որտեղ կմրցի «Յուվենտուսի» դեմը։