Մայնց ֆուտբոլային ակումբի մարզադաշտի մոտ երկրորդ համաշխարհային պատերազմից չպայթած ռումբ է հայտնաբերվել։
Վերջին երկու շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ երկրորդ համաշխարհային պատերազմից մնացած ռումբ է հայտնաբերվել Մայնցի «Mewa Arena»-ի մոտ։
Այս անգամ Քյոլնի հետ հանդիպման նախապատրաստական աշխատանքները, որը կայանալու է այս կիրակի, խաթարվել է կես տոննա չպայթած ամերիկյան ռումբի պատճառով։ Այն հայտնաբերվել է մարզադաշտին կից համալսարանի ընդարձակման շինհրապարակում։ Ապրիլի 26-ին ռումբը պետք է վնասազերծվի. դրա համար նախատեսվում է տարհանել մոտ 4600 տեղի բնակչի։
Գտածոն ուղղակիորեն չի ազդել «Մայնցի» մարզումների վրա, քանի որ խաղացողները առաջնության խաղերին պատրաստվում են գլխավոր մարզադաշտից երեք կիլոմետր հեռավորության վրա: