Սպորտ

Հայ բռնցքամարտիկները Սերբիայում շարունակում են հաղթել

Սերբիայում ընթացող մեծահասակների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Բարեղամ Հարությունյանը գերկամային հաղթանակ է տոնել Եվրոպայի գործող չեմպիոն վրացի բռնցքամարտիկի նկատմամբ ու դուրս գալով կիսաեզրափակիչ` ապահովել առնվազն բրոնզ։ Ընդ որում՝ Բարեղամ Հարությունյանը ռևանշի է հասել Երևանում կրած պարտության դիմաց։

Արթուր Բազեյանն ու Արթուր Սահակյանը նույնպես շարժվում են առաջ ու ապահովել են առնվազն բրոնզե մեդալ։ 57 կգ քաշային Բազեյանը գրագետ մենամարտի շնորհիվ հաղթել է իտալացի Ջուզեպե Կոնանիչոյին, իսկ 60 կգ քաշային Սահակյանն ուժեղ էր սլովենացի Տադեյ Քերնոգայից։