Նախօրեին «Միլանի» դեմ հաղթանակից հետո «ներաձուրիների» կազմում Իտալիայի չեմպիոն դարձավ նաև Հենրիխ Մխիթարյանը։
Հայ ֆուտբոլիստը կարիերայում առաջին անգամ դարձել է եվրոպական թոփ-5 առաջնությունների չեմպիոն և նվաճել՝ կարիերայում 26-րդ տիտղոսը։
Մխիթարյանը 5 անգամ դարձել է Հայաստանի չեմպիոն, 3 անգամ նվաճել սուպերգավաթը և մեկ անգամ էլ եղել գավաթակիր։
Ուկրաինական կարիերայում Հենրիխը «Շախտյորի» կազմում 3 անգամ դարձել է երկրի չեմպիոն ու գավաթակիր և մեկ անգամ էլ նվաճել սուպերգավաթը։
Գերմանիայում Մխիթարյանը «Բորուսիայի» կազմում դարձել է կրկնակի սուպերգավաթակիր:
«Մանչեսթեր Յունայթեդում» հայ կիսապաշտպանը դարձել է Անգլիայի լիգայի և Սուպերգավաթի հաղթող: «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմում Մխիթարյանը նվաճել է նաև Եվրոպայի լիգայի գավաթը։
«Ռոմա»-ի կազմում Հենրիխ Մխիթարյանը հաղթել է Կոնֆերենցիաների լիգայի գավաթը:
Ներկայիս ակումբի կազմում Հենրիխը նվաճել է երկրի գավաթը, երկու անգամ սուպերգավաթը և այս մրցաշրջանում հռչակվել է Ա սերիայի չեմպիոն։