Վրաստանը Չեմպիոնների լիգայի 2028 թվականի եզրափակիչն անցկացնելու հայտ կներկայացնի: Այս մասին կառավարության նիստում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն:
Կոբախիձեն այսօր հայտարարել է նաև, որ Թբիլիսիում կկառուցվի բրիտանական ոճի նոր մարզադաշտ՝ 70 հազար հանդիսականի համար: Հենց այնտեղ էլ նախատեսվում է կառավարության կողմից անցկացնել Չեմպիոնների լիգայի 2028 թվականի եզրափակիչը։ Հավանական վայրը կդառնա նոր օդանավակայանի հարակից տարածքը, հայտնել է վարչապետը։