Սպորտ

Արթուր Դավթյանը՝ աշխարհի գավաթի խաղարկության հաղթող

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Դավթյանը դարձել է Դոհայում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության հաղթող հենացատկ վարժությունում։

Դավթյանը վաստակել է 15,166 միավոր։ Նա ավելի վաղ նվաճել էր Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիրը։

Ապրիլի 19-ին Վահագն Դավթյանը հաղթող էր ճանաչվել Դոհայում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության 4-րդ փուլի օղակների վարժությունում: Այս հաղթանակի շնորհիվ Դավթյանը ևս Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի ուղեգիր էր նվաճել: