Սպորտ

Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակչում է

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դուրս է եկել Քաթարում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ։ 4-րդ փուլի մրցումային երկրորդ օրը տեղի է ունեցել հենացատկի վարժության որակավորումը։

Դավթյանը դուրս է եկել՝ վաստակելով 15,116 միավոր։ Նժույգ թափերի և օղակների եզրափակիչը կկայանա վաղը:

Եզրափակչում են նաև Վահագն Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը օղակների վարժությունում, Հարություն Մերդինյանը՝ նժույգ թափերում։