Սպորտ

«Դանիելեի հետ երկարաժամկետ նախագիծ ենք կառուցում». Դե Ռոսին կմնա «Ռոմայում»

«Ռոման» հայտարարել է Դանիելե Դե Ռոսիի հետ համագործակցությունը շարունակելու մասին:

Դե Ռոսին հունվարին գլխավորեց «Ռոման» Ժոզե Մոուրինյոյի պաշտոնանկությունից հետո՝ պայմանագիր կնքելով մինչև մրցաշրջանի ավարտը: Նրա գլխավորությամբ «Ռոման» 18 խաղից հաղթել է 11-ում՝ այդ հատվածում կրելով ընդամենը 2 պարտություն:

«Դանիելեն թիմը ղեկավարում է հարգանքով և քաջությամբ, իսկ նրա խորը հավատն ակումբի հանդեպ իսկապես համապատասխանում է «Ռոմայի», քաղաքի և երկրպագուների արժեքներին:

Մենք կշարունակենք միասին աշխատել այնքան, որքան կարող ենք, որպեսզի ապահովենք այն ապագան, որին արժանի են «Ռոմայի» երկրպագուները: Մենք շատ ուրախ ենք, որ Դանիելեի հետ երկարաժամկետ նախագիծ ենք կառուցում», – ասվում է «Ռոմայի» հայտարարության մեջ: