Սպորտ

Բրիտանիայում անհանգստացած են Փարիզի Օլիմպիական խաղերի բացման անվտանգությամբ

Բրիտանական օլիմպիական ասոցիացիայի գործադիր տնօրեն Էնդի Անսոնը հայտարարել է, որ երկրպագուների անվտանգությունն առանցքային խնդիր է Փարիզի Օլիմպիական խաղերում:

«Դա ամենակարևոր բաներից մեկն է, որը մենք պետք է կառավարենք ռիսկի տեսանկյունից: Մենք միամիտ կլինեինք, եթե չմտածեինք այդ մասին։ Մեր թիվ մեկ առաջնահերթությունը բոլոր մարզիկների, մեր շրջապատի և երկրպագուների անվտանգությունն է», - Անսոնի խոսքը մեջբերում է Inside the games-ը։

Անսոնը նաև կիսվել է այն մտահոգություններով, որ, սովորաբար, բացման արարողությունը տեղի է ունենում քաղաքի գլխավոր մարզադաշտում, և այս անգամ բոլոր մարզիկները 160 բեռնատարով լողալու են Սենայի երկայնքով: Սա մարզիկներին ավելի խոցելի է դարձնում տարբեր հարձակումների նկատմամբ:

Ինքը՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ավելի վաղ ասել էր, որ անհրաժեշտության դեպքում խաղերի անցկացումը կտեղափոխեն փակ տարածք: