Ռոնալդ Արաուխոն ՊՍԺ-ի հետ խաղից հետո պատասխանել է Իլկայ Գյունդոգանի քննադատությանը:
Խաղից հետո Գյունդողանը քննադատել է Արաուխոյի գործողություններն այդ դրվագում. «Խաղի սկզբում հեռացումը սպանում է խաղը»:
«Չեմպիոնների լիգայից դուրս մնալը տխրեցրեց ինձ, ինչպես բոլորին․ ամեն ինչ մեր ձեռքերում էր։ Ես նախընտրում եմ մտքերս պահել իմ մեջ: Ես ունեմ սկզբունքներ և արժեքներ, որոնք, կարծում եմ, պետք է հարգվեն։
Մենք գիտենք, որ կիրակի օրը կարևոր խաղ է սպասվում մեր գլխավոր մրցակցի հետ․ մենք շանսեր ունենք Լա Լիգայում։ Նրանք մի քանի օր կհանգստանան։ Մենք ունենք հնարավորություն և պետք է պայքարենք մինչև վերջ։ Մենք մտադիր ենք հաղթել և միավորներ հավաքել: Սա միակ մրցաշարն է, որին մենք մասնակցում ենք», – ասել է «Բարսելոնայի» պաշտպանը: