Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղում «Մանչեսթեր Սիթին» տանը ընդունել է Մադրիդի «Ռեալին»։ Թիմերի միջև կայացած առաջին խաղը ավարտվել էր ոչ-ոքի՝ 3:3 հաշվով։
Պատասխան հանդիպման հիմնական ու լրացուցիչ ժամանակում նույնպես հաղթող չի գրանցվել. արձանագրվել է 1:1 հաշիվը։ Հանդիպման հաշիվը 12-րդ բացել է «արքայական» ակումբի վինգեր Ռոդրիգեն, իսկ «քաղաքաբնակներից» 76-րդ րոպեին խփել է Կևին դե Բրույնեն։
11 մետրանոց հարվածաշարում ավելի հաջողակ են գտնվել «Ռեալի» ֆուտբոլիստները և հաղթել 4-3 հաշվով։
Այսպիսով «Ռեալը» կիսաեզրափակիչ փուլում կխաղա «Բավարիայի» հետ։