ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն պատասխանել է իր թիմի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեի ապագայի վերաբերյալ հարցին․
«Եկեք սպասենք, մինչև միստր Կիլիանը ինքը մեզ կասի իր ապագայի մասին։ Քանի դեռ Մբապեն դուրս չի եկել և հրապարակային ելույթ չի ունեցել, ես պարզապես նստելու եմ այստեղ, սպասելու եմ և լռելու եմ», - Էնրիկեի խոսքը մեջբերում է հայտնի լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ Մբապեն պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ 2024 թվականի փետրվարի առաջին շաբաթվա ընթացքում: Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է 5 տարվա համար: