Սպորտ

«Նման կրիտիկական պահերին պետք է վստահ լինել». Գյունդողանը քննադատել է Արաուխոյին

Իլկայ Գյունդողանը քննադատել է Ռոնալդ Արաուխոյին։ «Բարսելոնայի» պաշտպանն ուղիղ կարմիր քարտ է ստացել ՊՍԺ-ի դեմ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի պատասխան խաղի՝ Բրեդլի Բարկոլիի դեմ պայքարում։

«Դժվար է ասել։ Կարծում եմ՝ նման կրիտիկական պահերին, երբ մտնում ես գնդակի համար պայքարի մեջ, պետք է վստահ լինել։

Ես չգիտեմ՝ նա դիպել է գնդակին, թե ոչ։ Բայց ես կնախընտրեի թույլ տալ մեն-մենակ դուրս գալ կամ նույնիսկ գոլ բաց թողնել։

Ես կնախընտրեի դարպասապահին հնարավորություն տալ՝ դադարեցնել հարձակումը կամ նույնիսկ թույլ տալ գոլ խփել, անկեղծ ասած։ Կարմիր քարտը խաղի սկզբում սպանում է խաղը», - ասել է «Բարսելոնայի» կիսապաշտպանը: