Սպորտ

Մբապեն արդեն հայտնվել է Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկուների տասնյակում (ՑԱՆԿ)

Կիլիան Մբապեն ընդգրկվել է Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկուների տասնյակում:

ՊՍԺ-ի հարձակվողը դուբլ է ձևակերպել «Բարսելոնայի» հետ 1/4 եզրափակչի պատասխան խաղում (4:1):

Այժմ 25-ամյա ֆուտբոլիստը Չեմպիոնների լիգայում ունի 48 գոլ: Նա Զլատան Իբրահիմովիչի և Անդրեյ Շևչենկոյի հետ կիսում է մրցաշարի պատմության մեջ լավագույն ռմբարկուների 9-րդ հորիզոնականը:

Չեմպիոնների լիգայի պատմության լավագույն ռմբարկուները (բացառությամբ որակավորման փուլում խփած գնդակների).

1. Կրիշտիանու Ռոնալդու – 140 գոլ

2. Լիոնել Մեսսի – 129

3. Ռոբերտ Լևանդովսկի-94

4. Քարիմ Բենզեմա-90

5. Ռաուլ – 71

6. Ռուդ վան Նիստելրոյ – 56

7. Թոմաս Մյուլեր-54

8. Թիերի Անրի – 50

9-11. Կիլիան Մբապե – 48

9-11. Զլատան Իբրահիմովիչ-48

9-11. Անդրեյ Շևչենկո-48

Նշենք, որ Ալֆրեդո Դի Ստեֆանոն 49 գոլ է խփել եվրոպական Չեմպիոնների գավաթի խաղարկությունում: ՈւԵՖԱ-ն հաշվի չի առնում նրա արդյունքը Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկուների վարկանիշում: