Սպորտ

ՊՍԺ-ն պատասխան խաղում խոշոր հաշվով հաղթեց «Բարսելոնային» և կխաղա կիսաեզրափակիչում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի պատասխան խաղում ՊՍԺ-ն հյուրընկալվելիս մրցել է «Բարսելոնայի» դեմ։ Բարսելոնայում կայացած հանդիպումն ավարտվել է 4։1 հաշվով՝ հօգուտ փարիզցիների։

Դրամատիկ խաղում առաջին գնդակը հեղինակել է Ռաֆինյան՝ 12-րդ րոպեին։ 29-րդ րոպեին «բլաուգրանայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոն կարմիր քարտ է ստացել և հեռացվել խաղադաշտից։ Ընդմիջումից 5 րոպե առաջ հաշիվը հավասարեցրել է Ուսման Դեմբելեն։

Երկրորդ խաղակեսում «Բարսան» ադպես էլ չի գտել իր խաղը, իսկ փարիզեցիները հեղինակել են ևս 3 գնդակ և հաղթել խոշոր՝ 4-1 հաշվով։ Գոլի հեղինակներ են դարձել Վիտինյան, Մբապեն, որը դուբլ է ձևակերպել։

Նշենք, որ մրցավարի որոշմանը կտրուկ արձագանքելու համար խաղադաշտից հեռացվել է նաև Չավին։

Այսպիսով, ՊՍԺ-ն դիմակայությունում հաղթել է 6-4 հաշվով և դուրս է եկել կիսաեզրափակիչ: