Սպորտ

«Բորուսիան» դրամատիկ խաղում հաղթում է «Ատլետիկոյին» և դուրս գալիս հաջորդ փուլ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի պատասխան խաղում Դորտմունդի «Բորուսիան» տանը ընդունել է Մադրիդի «Ատլետիկոյին»։ Գերգոլառատ խաղում տան տերերը հաղթանակի են հասել 4-2 հաշվով։

«Բորուսիայի» կազմում հաշիվը բացել է Բրանդտը, որը կրկնապատկել է Յան Մատսենը։ «Ատլետիկոյի» ֆուտբոլիստներին հաջողվել է հավասարեցնել հաշիվը՝ գոլի հեղինակներ են դարձել (ինքնագոլ) Մատս Հյումելսը և Անխել Կորեան։ 

Սակայն Նիկլաս Ֆյուլկրուգի և Մարսել Զաբիտցերի խփած գնդակների շնորհիվ «Բորուսիան» ձևակերպել է հանդիպման հիմնական հաշիվը՝ 4-2։

Այսպիսով «Բորուսիան» երկու դիմակայության արդյունքում հաղթում է 5-4 հաշվով և կխաղա կիսաեզրափակիչ փուլում։