Սպորտ

Հունաստանում տեղի է ունեցել օլիմպիական կրակի վառման արարողությունը

Օլիմպիայում տեղի է ունեցել Փարիզի 2024 թվականի օլիմպիական կրակի վառման արարողությունը:

Արարողությանը ներկա են եղել Հունաստանի նախագահ Կատերինա Սակելլարոպուլուն, Միջազգային օլիմպիական կոմիտեի ղեկավար Թոմաս Բախը, Փարիզ-2024-ի կազմկոմիտեի ղեկավար Թոնի Էստանգեն, Ֆրանսիայի սպորտի նախարար Ամելի Ուդեա-Կաստերան, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն և Հունաստանի ԱՕԿ նախագահ, Եվրոպական օլիմպիական կոմիտեների նախագահ և ՄՕԿ-ի անդամ Սպիրոս Կապրալոսը:

Օլիմպիական կրակի էստաֆետը Հունաստանում կտևի 11 օր, որից հետո Աթենքում կրակը կփոխանցեն խաղերի կազմակերպիչներին: Հաջորդ օրը այն Ֆրանսիա կմեկնի 120-ամյա Le Belem առագաստանավով։ Մայիսի 8-ին կրակը կժամանի Մարսել, որտեղից կսկսվի էստաֆետը արդեն Ֆրանսիայի տարածքով։ Այն կավարտվի հուլիսի 26-ին կայանալիք խաղերի բացման արարողության ժամանակ: