Սպորտ

«Չելսին» ջախջախում է «Էվերթոնին». Պալմերը պոկերի շնորհիվ հավասարվում է Հալանդին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Լոնդոնի «Չելսին» ջախջախել է «Էվերթոնին», իսկ կիսապաշտպան Քոուլ Պալմերը պոկեր է ձևակերպել Պրեմյեր լիգայի 33-րդ տուրի խաղում: Հանդիպումն ավարտվել է Լոնդոնցիների ջախջախիչ հաղթանակով՝ 6:0 հաշվով:

Այս գոլերի շնորհիվ 21-ամյա Պալմերը հասել է Անգլիայի առաջնության լավագույն ռմբարկուների ցուցակում առաջատար «Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հալանդին: Երկու ֆուտբոլիստներն էլ իրենց ակտիվում ունեն 20-ական գոլ։ Նշենք, որ «Չելսիի» ֆուտբոլիստը նաև 9 գոլային փոխանցում է կատարել ԱՊԼ-ի ընթացիկ խաղարկությունում:

Հիշեցնենք, որ Պալմերը «Չելսի» է տեղափոխվել 2023 թվականի ամռանը «Մանչեսթեր Սիթիից»: