Սպորտ

«Բայերը»՝ Գերմանիայի չեմպիոն․ ակումբի անպարտելիության ռեկորդը շարունակվում է

Լևերկուզենի «Բայերն» իր 120-ամյա պատմության մեջ առաջին անգամ դարձել է Գերմանիայի չեմպիոն։ 

Բուդեսլիգայի ավարտից 5 տուր առաջ՝ 29-րդ տուրում, «Բայերը» սեփական հարկի տակ 5։0 հաշվով ջախջախել է «Վերդերին»։

Լևերկուզենյան թիմը նաև բոլոր մրցաշարերում իր անպարտելիության շարքը հասցրել է 43-ի՝ բոլոր մրցաշարերում միասին: Նախկինում ռեկորդը պատկանում էր իտալական «Յուվենտուսին» (43 հանդիպում առանց պարտության՝ 2011-2012 թթ.)։ 

Հավելենք, որ վերջին 11 տարիներին երկրի չեմպիոնի տիտղոսը նվաճում էր «Բավարիան»։